Օգտակար տեղեկություններ արտերկրից գնումներ կատարելիս

ՇոփԻնԱմերիկայի անվճար ամերիկյան հասցե ունենալով՝ Դուք կարող եք գնումներ կատարել Ամերիկայի հազարավոր առցանց խանութներից: Վայելե՛ք բարձրորակ ապրանքների, այդ թվում՝ կենցաղային տեխնիկայի, կոշիկների, հագուստի, սպորտային պարագաների և բազում այլ ապրանքների շահավետ գնումները: Ստորև ներկայացվում են որոշ օգտակար տեղեկություններ՝ առցանց գնումներն ապահով դարձնելու համար:

Գնե՛ք վստահելի վաճառողներից, որոնց ճանաչում եք և վստահում

Գնե՛ք ամերիկյան միայն այն կայքերից, որոնց ծանոթ եք: Ստուգե՛ք դրանք՝ համոզվելու համար, որ կայքն արժանահավատ է և վստահելի: Կարդացե՛ք հաճախորդների կարծիքները և կայքի հետ կապված հաճախորդների քննարկումների էջերը: Խնդրում ենք հիշել, որ ՇոփԻնԱմերիկան չի երաշխավորում Ձեր գնման իսկությունը կամ որակը:

Գնելուց առաջ համեմատե՛ք գները

Գնելուց առաջ նպատակահարմար է համեմատել նույնատիպ ապրանքների գները: Կարդացե՛ք բնութագրերը՝ ստուգելու համար, թե արդյոք Ձեր ցանկացած ապրանքը համապատասխանում է նշված արժեքին:

Ստուգե՛ք՝ արդյոք վաճառողը վերադարձման կամ փոխհատուցման ծառայություն ունի

Ապահովագրվելու համար միշտ ստուգե՛ք՝ ինչ քաղաքականություն և գործընթաց է նախատեսում վաճառողը սխալ կամ վնասված ապրանքների համար: Սա հատկապես վերաբերում է այն էլեկտրոնային ապրանքներին, որոնց արտաքին տեսքը ոչ մի թերություն չի մատնում: Որոշ վաճառողներ որոշակի ժամանակահատվածից հետո այլևս չեն փոխհատուցում:

Պահպանե՛ք Ձեր անձնական տվյալները

Առանց ապահովության մեջ համոզված լինելու առցանց մի՛ հրապարակեք Ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են կրեդիտային քարտի համարը, գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները: Ամերիկյան վաճառակետերը հիմնականում էլեկտրոնային փոստով կամ այլ անապահով հարթակի միջոցով մասնավոր տեղեկություններ չեն պահանջում: Առցանց որևէ անձնական տվյալ մուտքագրելիս համոզվե՛ք, որ աղբյուրն ապահով է և պաշտպանված: Կասկածների դեպքում կարդացե՛ք գաղտնիության քաղաքականությունը:

Ստուգե՛ք Ձեր հաշիվ-ապրանքագիրը և կրեդիտային քարտի քաղվածքը

Վճարելուց առաջ ուշադի՛ր ստուգեք վերջնական հաշիվ-ապրանքագիրը: Պարբերաբար ստուգեք նաև Ձեր հաշվի քաղվածքները՝ համոզվելու համար, որ կրեդիտային քարտից պահվել է ճիշտ գումարը: Որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իսկույն տեղեկացրե՛ք Ձեր կրեդիտային քարտը թողարկող ընկերությանը: