Առաքման սակագներ

ՇոփԻնԱմերիկայով առաքման սակագները

Ամերիկայի միացյալ նահանգներում Ձեր հասցեից Հայաստանում Ձեր մոտակա փոստային բաժանմունք առաքման սակագները հետևյալն են՝

ՕԴԱՅԻՆ ճանապարհով՝

- 5 դոլլար մինչև 400 գր ծավալային քաշով ծանրոցի համար,

- 12.5 դոլլար 5 դոլլար 1 կգ ծավալային քաշով ծանրոցի համար,

- կլորացում յուրաքանչյուր 10 գրամի համար,

- հաշվարկվող է համարվում ծավալային և փաստացի քաշերից առավել մեծը

ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով՝

- 2.5 դոլլար յուրաքանչյուր 1 կգ ծավալային քաշով ծանրոցի համար,

- կլորացում յուրաքանչյուր 10 գրամի համար,

- հաշվարկվում է միայն ծավալային քաշը. չկա փաստացի քաշի հաշվարկ

Առաքման արժեքն ավելի լավ հաշվարկելու համար օգտագործե՛ք հաշվիչը :

ԱՌԱՔՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՉ

Առաքման արժեքը հաշվարկվում է ծավալային քաշի հիման վրա: Օդային ճանապարհով Ձեր պատվերի՝ վճարման ենթակա քաշը կհամապատասխանի ծավալային քաշի և իրական քաշի համեմատությունից ավելի մեծ ճանաչված արժեքին:

Ձեր ամերիկյան հասցեով պատվերի ժամանումից անմիջապես հետո մենք Ձեզ կտեղեկացնենք, թե որքան կարժենա ապրանքի առաքումը Հայաստանում Ձեր մոտակա փոստային բաժանմունք: Դուք կարող եք վճարել անմիջապես Ձեր անհատական հաշվից Վիզա կամ Մաստեր քարտի միջոցով:

Այն պահից, երբ Դուք ստանաք Ձեր առաքման հաշիվ-ապրանքագիրը, կարող եք փոխել Ձեր նախընտրած առաքման եղանակը կամ դիմում ուղարկել ապրանքների միավորման ծառայությունից օգտվելու համար: Այդ պարագայում մենք կթողարկենք Ձեր նախասիրությանը համապատասխանող նոր հաշիվ-ապրանագիրը կամ, եթե Դուք ընտրեք ապրանքների միավորման ծառայությունը, կոչնչացնենք Ձեր հաշիվ-ապրանքագիրը և Ձեր պատվերին կտանք ապրանքների միավորման ընթացք:

Ձեզ ներկայացվող հաշվում դուք կարող եք տեսնել Ձեր ծանրոցի չափսերն ու քաշը, որի հիման վրա կատարվել է սակագնի հաշվարկը: Դուք կարող եք կառավարել Ձեր պատվերները անմիջապես Ձեր անձնական հաշվից:

Մեր Հաշվիչը կհայտնի վճարման ենթակա նախնական քաշի համար սահմանված գումարը, սակայն Դուք կարող եք նաև ինքնուրույն պարզել առաքման գումարը՝ պարզապես հաշվելով Ձեր ծանրոցի ծավալային քաշը և ապա համեմատելով այն իրական քաշի հետ. օդային ճանապարհով փոխադրման դեպքում դրանցից ավելի մեծ արժեքը համարժեք կլինի վճարման ենթակա նախնական քաշին:

Հաշվարկի համար Ձեզ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

Քայլ 1. չափե՛ք Ձեր առաքանին՝ հետևելով ներկայացված նկարի տեղեկատվությանը:

չափե՛ք Ձեր առաքանին

Ձեր ծանրոցի երկարությունն ու լայնությունը չափելիս միշտ վերցրե՛ք առավելագույն արժեքները:

2. Պատկերացրե՛ք Ձեր պատվերը խորանարդի տեսքով, եթե այն նույնիսկ այդպիսին չէ:

Ծավալային քաշը ծանրոցի ծավալն է խորանարդ մետրերով՝ բաժանած 6,000-ի: Այն հաշվարկելու համար օգտագործե՛ք հետևյալ բանաձևը.

Բարձրություն x երկարություն x լայնություն ÷ 6,000 = խորանարդի քաշ

Օրինակ՝ 50սմ X 30սմ X 40սմ
= 60,000սմ3 ÷ 6,000
= 10 կգ խորանարդի քաշ

ՕԴԱՅԻՆ ճանապարհով առաքման համար. Եթե Ձեր ծանրոցի իրական քաշը 3 կգ է, սակայն ծավալային քաշը 4 կգ է, ապա գումարը կգանձվի ծավալային քաշի համար, որն ավելի մեծ է: Բայց եթե Ձեր ծանրոցի իրական քաշը 5 կգ է, գումարը կգանձվի իրական քաշի համար, քանի որ այն ավելի մեծ է, քան 4 կգ ծավալային քաշը:

Փաստացի քաշ՝ 3 կգ
Ծավալային քաշ՝ 4 կգ
Հաշվարկվող քաշ՝ 4 կգ
Առաքման գումար՝ 50 դոլլար

ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով առաքման դեպքում. Եթե փաստացի քաշը 30 կգ է, իսկ ծավալային քաշը՝ 10 կգ, մենք կհաշվարկենք միայն ծավալային քաշը: Ծովային ճանապարհով առաքման պարագայում փաստացի քաշը չի հաշվարկվում:

Փաստացի քաշ՝ 30 կգ
Ծավալային քաշ՝ 10 կգ
Հաշվարկվող քաշ՝ 10 կգ
Առաքման գումար՝ 25 դոլլար

ՇոփԻնԱմերիկայով օդային ճանապարհով առաքվող Ձեր պատվերի առավելագույն քաշն ու ծավալը

Օդային ճանապարհով առաքվող առանձին ծանրոցները չպետք է գերազանցեն հետևյալ ստանդարտ չափսերն ու քաշը.

· Առավելագույն քաշը՝ 150 կգ,

· Առավելագույն երկարությունը՝ 142.2 սմ,

· Առավելագույն լայնությունը՝ 139.7 սմ,

· Առավելագույն բարձրությունը՝ 101.6 սմ,

· Առավելագույն ծավալը՝ 1.99 խորանարդ մետր:

Եթե ծանրոցը գերազանցում է նշված սահմանափակումները, այն կառաքվի ծովով առանց քաշի սահմանափակման:

Եթե ծանրոցը գերազանցի քաշի կամ չափսերի նշված սահմանափակումները, մենք Ձեզ կծանուցենք և կառաջարկենք կա՛մ վճարել՝ ապրանքը ԱՄՆ-ի վաճառողին վերադարձնելու համար, կա՛մ ոչնչացնել ապրանքը ԱՄՆ-ում (կարող է հավելյալ գումար գանձվել):

Հավելյալ գանձումներ

Ձեր առաքանու սպասարկման և փոխադրման ընթացքում կարող են առաջանալ որոշակի հավելյալ ծախսեր, որոնց մասին մենք նախօրոք կտեղեկացնենք Ձեզ:

Մասնավորապես կարող են առաջանալ հետևյալ հավելյալ ծախսերը.

· Չվճարված ծանրոցների պահման գումար. Նախատեսված ամսաթվից հետո ավելի քան 21 օր պահվող ծանրոցների համար կարող է կիրառվել յուրաքանչյուր ծանրոցի համար օրական 1.50 դոլլար պահման վճար.

· Չմշակված ծանրոցների տույժ. ՇոփԻնԱմերիկան կարող է տույժ կիրառել Ձեզ պատկանող չմշակված առաքանիների համար, որոնք լքված են ԱՄՆ-ի մեր գրասենյակում.

· Հատուկ առաքանիների վերափաթեթավորման վճար. ՇոփԻնԱմերիկան կարող է վճար գանձել հատուկ կամ դյուրաբեկ առաքանիները վերափաթեթավորելու համար՝ դրանց անվտանգ առաքումն ապահովելու նպատակով:

· Կոնսոլիդացման ծառայություն ՇոպԻնԱմերիկան առաջարկում է պատվերների կոնսոլիդացման ծառայություն, որից օգտվելով՝ կարող եք տարբեր պատվերները խմբավորել մեկ բեռնային համարի ներքո և տնտեսել առաքման գումարը: Կոնսոլիդացման արժեքը՝ $ 12:

Բացի վերը նշվածը՝ համապատասխան ծախսեր կարող են առաջանալ ԱՄՆ-ում 2500 ԱՄՆ դոլլարից ավելի արժեք ունեցող ապրանքներ տեղափոխելու դեպքում կապված մաքսային ընթացակարգերի հետ:

Լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ նաև Հայաստանի Հանրապետությունում կապված մաքսային ընթացակարգերի հետ, որոնց մասին մանրամասները սահմանված են Դրույթներում և պայմաններում: