Ինչու՝ ՇոփԻնԱմերիկան

ՇոփԻնԱմերիկան թույլ է տալիս Ձեզ գնումներ կատարել այնպես, ասես Դուք ապրում եք Ամերիկայում: Հիմա Դուք կարող եք այնպիսի ապրանքներ գնել, որոնք նախկինում չէիք կարող ձեռք բերել:

ՇոփԻնԱմերիկայի առաքման հասցեով Դուք կարող եք գնումներ կատարել ամերիկյան այն կայքերից, որոնք առաքում են միայն ԱՄՆ-ում գտնվող հասցեներին: Հենց որ Ձեր պատվերը հասնի Ձեր ամերիկյան հասցեով, մենք կծանուցենք Ձեզ, ապա կառաքենք այն Ձեր հայաստանյան հասցեն սպասարկող մոտակա փոստային բաժանմունք ամբողջ Հայաստանի տարածքում :

Առավելություններ

Ձեր անհատական, անվճար առաքման հասցեն Ամերիկայի միացյալ նահանգներում:

Առաքման տարբեր եղանակներ Ձեր հարմարության համար՝ Օդային և Ծովային առաքում:

ԱՄՆ-ից գնումներ կատարելիս Հայաստանում Հայփոստի հետ աշխատելու վստահությունը:

Գրանցման կամ ամսական սպասարկման վճարների բացակայություն:

Մրցունակ գներ:

Տեղական շուկայում անմատչելի ապրանքանշանների ու ապրանքների հասանելիություն:

ԱՄՆ-ի մեր գրասենյակ Ձեր պատվիրած ապրանքի ստացման պահից դրա վերաբերյալ տեղեկատվություն:

Մաքսային և վճարային փաստաթղթերի անվճար ձևակերպում:

Մաքսային պարզեցված գործընթացներ և մեր աջակցությունը Ձեր՝ ՇոփԻնԱմերիկայի հասցեից առաքման ամբողջ ընթացքում:

142.2 * 139.7 * 101.6 (ոչ ավելի, քան 1.99 խորանարդ մետր) և 150 կգ տվյալները գերազանցող ապրանքներ գնելու և դրանք ծովային առաքման ճանապարհով ստանալու հնարավորություն:

Ելքից մինչև Հայաստան ժամանումը Ձեր պատվերին հետևելու հնարավորություն: