Հետևում և առաքում

Դուք առաքանու մասին կծանուցվեք էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կկարողանաք տեսնել Ձեր պատվերի (փաթեթի) փոփոխված կարգավիճակը և լուսանկարը Ձեր անհատական հաշվին: Հաճախորդների սպասարկման մեր թիմը պատրաստ է Ձեզ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու Ձեր յուրաքանչյուր պատվերի մասին:

Հետևում

Ձեր փաթեթին հետևելու համար մու՛տք գործեք ՇոփԻնԱմերիկայի Ձեր անհատական հաշիվ: Մեր ամերիկյան գրասենյակում Ձեր առաքանու մուտքից անմիջապես հետո Դուք կկարողանաք Ձեր անհատական հաշվից հետևել առաքման կարգավիճակին՝ մեր գրասենյակում Ձեր պատվերի մուտքից սկսած մինչև դրա առաքումը Հայաստան:

Այն պահից երբ Ձեր փաթեթը հասնի Հայաստան, դրա ընթացքին կարող եք հետևել Հայփոստի Հետագծի հետևման ծառայության միջոցով: Ձեր յուրաքանչյուր պատվերի համար տրամադրված հետագծի համարով կարող եք հետևել Ձեր պատվերին և կառավարել առաքումը:

Առաքումը Հայաստան

Ձեր պատվերը կառաքվի գրանցվելիս Ձեր նշած հայաստանյան հասցեն սպասարկող փոստային բաժանմունք: Դեպի Հայաստան առաքման ժամկետը սովորաբար 7-14 աշխատանքային օր է օդային ճանապարհով առաքման դեպքում (ծովային ճանապարհով առաքման դեպքում խնդրում ենք օգտագործել Առաքման գումարի հաշվիչը): ՇոփԻնԱմերիկայի բոլոր պատվերները հանձնելիս պահանջվում է Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ստորագրությունը: Մենք կարևորում ենք Ձեր առաքումը, ուստի խնդրում ենք հիշել, որ եթե առաքանին պետք է հանձնվի Ձեր ներկայացուցչին, ուրեմն մեզ պետք է ներկայացնել նոտարական հաստատում ունեցող լիազորագիր: Սա արվում է առավելագույն պաշտպանություն ապահովելու նպատակով, որպեսզի չլիազորված անձը չփորձի ստանալ Ձեր ծանրոցը: Այս նույն պատճառով ՇոփԻնԱմերիկան առաքանիները փոստարկղում չի թողնելու:

Մաքսազերծման վճարումները

Ձեզնից կարող է պահանջվել հավելյալ վճարում կատարել Ձեր առաքանու մաքսազերծման համար, եթե Ձեր պատվերների գումարը գերազանցի ամսական 200,000 դրամը: Եթե պատվերը գերազանցում է թույլատրված արժեքը (200,000 դրամ), հարկման ենթակա կլինի միայն գերազանցող մասը: Ամեն դեպքում, Դուք ստիպված չեք լինի հասնել մաքսատուն. Ձեր հարկերը կհաշվարկվեն ավտոմատ եղանակով՝ Ձեր պատվերն ուղեկցող փաստաթղթերի հիման վրա, և Դուք հնարավորություն կունենաք վճարելու մաքսային պարտավորությունները Ձեր մոտակա փոստային բաժանմունքում:

Միայն հատուկ դեպքերում, եթե Դուք համաձայն չլինեք մաքսային մարմնի որոշմանը, Դուք պետք է գործ ունենաք անմիջապես մաքսային մարմնի հետ: