Գնի՛ր ինձ համար

Գնումներ կատարելը դարձել է առավել հեշտ ու հաճելի «Գնի՛ր ինձ համար» ծառայության հետ:

Օգտվելով «Գնի՛ր ինձ համար» ծառայությունից,
Դուք կարող եք կատարել առցանց գնումներ ԱՄՆ-ից 0% գնման հարկով:
Այցելեք մեր ՇոփԻն Սթորեր և մեր անհատական գնորդները կօգնեն Ձեզ գնման ողջ ընթացքում:
Դուք նաև կարող եք օգտվել «Գնի՛ր ինձ համար» ծառայությունից առցանց:

Ինչպե՞ս է գործում «Գնի՛ր ինձ համար» ծառայությունը:

3 պարզ քայլ՝ «Գնի՛ր ինձ համար» ծառայությունից օգտվելու համար.

ԳՐԱՆՑԵԼ ՊԱՏՎԵՐԸ

Բացե՛ք ՇոփԻնԱմերիկայի Ձեր անհատական հաշիվը և ընտրե՛ք
«Գնի՛ր ինձ համար» ծառայությունը:
Լրացրե՛ք պատվեր-հայտը՝ նշելով հետևյալ տվյալները.

• Ապրանքի անվանումը,
• Ապրանքի հղումը համապատասխան կայքից,
• Քանակը,
• Արժեքը,
• Չափսը,
• Գույնը,
• Զեղչի պրոմո-կոդը (առկայության դեպքում),
• ԱՄՆ գրասենյակ առաքման տեսակը (օր.՝ առաքման նվազագույն արժեքով),
• Այլ նշումներ (առկայության դեպքում):

Մեր թիմը կստանա Ձեր հայտը և կկազմակերպի գնման ամբողջ գործընթացը Ձեզ համար:
Դուք կարող եք նաև այցելել մեր ՇոփԻն Սթորերը
և մեր անհատական գնորդները կօգնեն Ձեզ լրացնել վերը նշված բոլոր տվյալները:

ՎՃԱՐԵԼ

Վճարման հաշիվ-ապրանքագիրը կտեղադրվի Ձեր անհատական հաշվում:
Դուք կարող եք ընտրել վճարման եղանակը:

• Կրեդիտային քարտով (Visa/Master Card/American Express).
Կանխիկ եղանակով (Երևանի և մարզերի ցանկացած ՇոփԻն Սթորերում)

Մեր թիմը սիրով կկատարի գնումը Ձեզ համար:

ՍՏԱՆԱԼ

Մեր ԱՄՆ-ի գրասենյակում ապրանքը ստանալուց հետո Դուք կծանուցվեք էլեկտրոնային նամակով կամ զանգի միջոցով:
Դուք կտեսնեք Ձեր պատվերի փոփոխված կարգավիճակն ու լուսանկարը ՇոփԻնԱմերիկայի Ձեր անհատական հաշվում:
Դուք կարող եք ընտրել պատվերի առաքման եղանակը՝

• Օդային առաքում՝ 7 - 14 աշխատանքային օր
• Ծովային առաքում՝ 45-75 աշխատանքային օր

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 514-515 հեռախոսահամարով
կամ ուղարկել հաղորդագրություն info@shopinamerica.am էլեկտրոնային փոստի հասցեին: