Ինչպես է գործում ՇոփԻնԱմերիկան

Հաշիվ բացել

Բացե՛ք ՇոփԻնԱմերիկայի Ձեր հաշիվը՝ Ամերիկայի միացյալ նահանգներում Ձեր անվճար հասցեն ստանալու համար: Ստուգե՛ք տվյալները՝ հաստատելով դրանք էլեկտրոնային նամակով, և Ձեր հաշիվը պատրաստ է:

Գնումներ կատարեք այնպես, ասես ապրում եք Ամերիկայում

Հիմա կարող եք վայելել Ձեր գնումները: Կարող եք գնումներ կատարել ամերիկյան այն կայքերից, որոնք առաքում են միայն ԱՄՆ-ում գտնվող հասցեներին: Պատվիրելիս առաքման համար ընդամենը պետք է նշեք Ձեր «ՇոփԻնԱմերիկայի անհատական ամերիկյան հասցեն» :

Կարող եք գնումներ կատարել ԱՄՆ-ի յուրաքանչյուր խանութից, որը կընդունի Ձեր վճարումը, և պատվիրել ապրանքի առաքումը ԱՄՆ-ում Ձեր անհատական հասցեին:

Առցանց գնումներ կատարելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ վտանգավոր և արգելված ապրանքների ցանկին:

Վճարել

Մեր ամերիկյան գրասենյակ Ձեր առաքանու մուտքից անմիջապես հետո Դուք կծանուցվեք էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կկարողանաք տեսնել Ձեր պատվերի (փաթեթի) փոփոխված կարգավիճակը և լուսանկարը Ձեր անհատական հաշվին: Պարզապես մու՛տք գործեք ՇոփԻնԱմերիկա, ընտրե՛ք առաքման Ձեր նախըտրած եղանակը. Ձեր առավելագույն հարմարության համար ՇոփԻնԱմերիկան առաջարկում է առաքման երկու եղանակ՝ ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ: Վճարե՛ք առաքման գումարը ՇոփԻնԱմերիկային և Ձեր ապրանքը ճանապարհ կընկնի Ձեզ մոտ:

Ստանալ

Մենք ջանք չենք խնայի, որպեսզի Դուք ստանաք Ձեր պատվերն առաքման գումարը վճարելուց հետո 7 - 14 աշխատանքային օրվա ընթացքում, եթե նախընտրեք ՕԴԱՅԻՆ ճանապարհով առաքումը, և 45 - 75 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ընտրեք ԾՈՎԱՅԻՆ ճանապարհը: Մեր ամերիկյան գրասենյակում Ձեր պատվերի մուտքից անմիջապես հետո Դուք հնարավորություն կունենաք Ձեր անհատական հաշվից հետևելու դրա առաքման ընթացքին: Հաճախորդների սպասարկման մեր թիմը պատրաստ է Ձեզ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու Ձեր յուրաքանչյուր պատվերի մասին: Պատվերի՝ Հայաստան ժամանելուն պես, այն կառաքվի Ձեր հայաստանյան հասցեն սպասարկող մոտակա փոստային բաժանմունք: