Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Օգնության կարի՞ք ունեք: Մեր ՀՏՀ բաժնում կարող եք գտնել Ձեզ հուզող հարցի պատասխանը:

Վաճառողի կայքում ո՞ր հասցեն պետք է լրացնեմ՝ իբրև իմ առաքման հասցե:

Դուք պետք է մուտքագրեք ԱՄՆ-ում ՇոփԻնԱմերիկայի Ձեր հասցեն, որը կարելի է գտնել Ձեր անձնական հաշվի կարգավորումներում:

Եթե պահանջվում է հեռախոսահամարը, Դուք պետք է մուտքագրեք Ձեր ՇոփԻնԱմերիկայի հասցեում տրամադրված համարը (1 818-732-7678)

​Ինչպե՞ս կարող եմ ապրանք պատվիրել ամերիկյան վաճառակետերից, որոնք հայկական կրեդիտային և դեբիտային քարտերով վճարում չեն ընդունում:

Պետք է Ձեր բանկից կամ կրեդիտային քարտը թողարկողից ճշտեք՝ արդյոք նրանք կարող են ՇոփԻնԱմերիկայի Ձեր հասցեն ավելացնել Ձեր հաշվին՝ իբրև երկրորդական վճարային հասցե: Կարող եք օգտվել նաև մեր Գնիր Ինձ համար ծառայությունից, և մենք կկատարենք գնումը Ձեր անունից:

Ի՞նչ արժույթ է կիրառվում ՇոփԻնԱմերիկային վճարելիս:

Ձեր և մեր կայքի միջև գործարքներն իրականացվում են ԱՄՆ դոլլարով:

Ինչպե՞ս եմ ես տեղեկանալու, որ Ամերիկայի վաճառակետից իմ ապրանքն ուղարկվել և ստացվել է Ամերիկայի իմ հասցեում:

Դուք կծանուցվեք, երբ Ձեր պատվերը հասնի մեր ամերիկյան գրասենյակ:

Դուք կկարողանաք նաև տեսնել Ձեր բոլոր պատվերները՝ մուտք գործելով ՇոփԻնԱմերիկայի Ձեր անհատական հաշիվը:

Ինչպե՞ս պետք է վճարեմ ՇոփԻնԱմերիկայի միջոցով իմ առաքանու առաքման գումարը:

Առաքման գումարը կարող եք վճարել հետևյալ կերպ.

1. Մուտք գործել ՇոփԻնԱմերիկայի Ձեր անհատական հաշիվ,

2. Ընտրել և զամբյուղում ավելացնել ուղարկման պատրաստ առաքանին,

3. Ստուգել առաքման Ձեր տվյալները,

4. Անցնել վճարմանն ու վճարել Վիզա կամ Մաստեր քարտով:

Թեև առաքման գումարը վճարելու համար Դուք ունեք 21 օր, խորհուրդ ենք տալիս վճարումները կատարել 5 օրվա ընթացքում, որպեսզի կարողանանք մոտակա առաջին իսկ փոխադրմամբ առաքանին ուղարկել Ձեզ մոտ՝ Հայաստան: Մեր ամերիկյան գրասենյակում պատվերը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում կարող է պահեստավորման վճար գանձվել:

Ինչու՞ է առաքման վերջնական սակագինը տարբերվում Ձեր առաքման գումարի հաշվիչի ներկայացրած նախահաշվից:

Յուրաքանչյուր ծանրոց ամերիկյան մեր գրասենյակ հասնելուն պես կշռվում է և չափվում: Ձեզ կներկայացվեն մեր գրասենյակում Ձեր հաշվին ստացված առաքանու ճշգրիտ չափսերը: Ձեզնից գանձվող առաքման վերջնական սակագինը հիմնված կլինի տվյալ ճշտված չափսերի և ծավալի վրա: Կարդալ ավելին

Կարո՞ղ եմ արդյոք փոխել առաքման իմ ընտրած եղանակը:

Այո՛, հաշիվ-ապրանքագրով նախատեսված վճարումը կատարելուց առաջ ամեն պահի կարող եք փոխել առաքման ընտրած եղանակը:

Ի՞նչ է ծավալային քաշը և ինչպե՞ս է հաշվարկվում

Ծավալային քաշը ծանրոցի քաշն է խորանարդ սանտիմետրերով՝ բաժանած 6 000-ի: Այն կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևով՝ բարձրություն x երկարություն x լայնություն ÷ 6 000 = ծավալային քաշ: Կարդալ ավելին

Արդյո՞ք փոքր առաքանին դնելու եք մեծ տուփի մեջ՝ ավելացնելով առաքման արժեքը:

Ո՛չ, ճիշտ հակառակը: Մեծ տուփ ունեցող առաքանիների դեպքում մենք հնարավորինս կփորձենք տեղափոխել Ձեր ապրանքն ավելի փոքր տուփի մեջ, որպեսզի խուսափեք ավելորդ ծախսերից: Եթե Ձեր պատվերը տուփ չունենա, սակայն մենք փաթեթավորումը պատշաճ համարենք առաքման համար, այն այդպես էլ կպահպանի՝ հաշվարկելով կիրառելի նվազագույն ծավալային քաշը:

Ինչպիսի՞ ապրանքներ չեն կարող ուղարկվել Հայաստան ՇոփԻնԱմերիկայի միջոցով:

Վտանգավոր և արգելված առաքանիների մասին տեղեկությունները ներկայացված են Հայփոստի կայքում՝www.haypost.am:

Ինչու՞ են վաճառակետի հայտնած քաշն ու չափսը տարբերվում ՇոփԻնԱմերիկայի տվյալներից

Երբեմն կայքում նշված տվյալները տարբերվում են մեր ամերիկյան գրասենյակի թիմի կողմից առաքանու չափման և կշռման արդյունքում ստացված տվյալներից: Պատճառները կարող են տարբեր լինել. հիմնականն այն է, որ վաճառողը կարող է մեկ ընդհանուր չափս լրացնել Ձեր պատվերի բնույթի բոլոր ապրանքների համար: Եթե Ձեր պատվերն ուղարկվի Ձեր ամերիկյան հասցեին Անվճար առաքման տարբերակով, ապա գնման արժեքը փոփոխություն չի կրի, սակայն կվերահաշվարկվի մեր ամերիկյան գրասենյակում՝ ըստ վերջնական տվյալների:

Արդյո՞ք ՇոփԻնԱմերիկայի միջոցով ուղարկվող ծանրոցների չափսի կամ քաշի սահմանափակումներ կան:

ՕԴԱՅԻՆ ճանապարհով ուղարկվող առաքանին չի կարող գերազանցել հետևյալ առավելագույն տվյալները.

· քաշը՝ 150 կգ,

· երկարությունը՝ 142.2 սմ,

· լայնությունը՝ 139.7 սմ,

· բարձրությունը՝ 101.6 սմ,

· ծավալը՝ 1.99 խորանարդ մետր:

Նշված տվյալները գերազանցող առաքանիները կառաքվեն ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով:

Ի՞նչ պետք է անի հաճախորդը, եթե վաճառողի կայքը նրան չի տեղեկացրել ապրանքի իրական չափսը:

Մենք չենք պահանջում ակնկալվող առաքանու չափսը՝ նոր պատվեր տեղադրելու համար: Մեր ամերիկյան գրասենյակում Ձեր պատվերն ստանալուն պես մենք կչափենք այն և կհայտնենք Ձեզ ծանրոցի չափսերն ու ինչպես իրական, այնպես էլ ծավալային քաշը:

Կարո՞ղ է հաճախորդը հրաժարվել առաքման գումարը վճարելուց ու հանձնարարել առաքանին վերադարձնել վաճառողին: Արդյո՞ք առաքանու վերադարձի համար հավելավճար է գանձվում:

Հաճախորդը կարող է հրաժարվել առաքման գումարը վճարելուց և հանձնարարել առաքանին վերադարձնել վաճառողին: Այդ դեպքում նա պատասխանատու կլինի վերադարձի հետ կապված բոլոր ծախսերի համար, ինչպես նաև կվճարի 5 ԱՄՆ դոլլար ծառայության համար:

Հնարավո՞ր է մի քանի առաքանի ուղարկել նույն ծանրոցով:

Այո՛, դրա համար Դուք կարող եք պատվիրել կոնսոլիդացման ծառայությունը: 12 դոլլար վճարելով՝ կարող եք կոնսոլիդացնել բոլոր առաքանիները, որոնք կստանաք 21 օրվա ընթացքում: Մեկ կոնսոլիդացումը կատարվում է մեկ առաքման համարով: Եթե Ձեր պատվերը գերազանցի առաքման մեկ համարի սահմանափակումները, մենք կտեղեկացնենք Ձեզ և կկազմակերպենք կոնսոլիդացումը երկու կամ համապատասխանաբար ավելի առաքման համարներով:

Արդյո՞ք նույն մաքսային գործընթացները կիրառվում են ծովով առաքման դեպքում:

Նույն մաքսային գործընթացները կիրառվում են առաքման բոլոր եղանակների դեպքում, այդ թվում՝ ԾՈՎՈՎ առաքման:

Կարո՞ղ եմ գնումներ կատարել տարբեր երկրներից, թե՞ պետք է գնեմ միայն ԱՄՆ-ից:

Կարող եք գնումներ կատարել ամբողջ աշխարհի կայքերի առցանց խանութներից. միայն պետք է համոզվեք, որ տվյալ կայքը առաքում է ԱՄՆ հասցեներին: