Առաքման սահմանափակումներ

ՇոփԻնԱմերիկայի միջոցով առաքված փոստային առաքանիները պետք է համապատասխանեն ՇոփԻնԱմերիկայի և Հայփոստի կայքերում ներկայացված առավելագույն քաշի, թույլատրված պարունակության և առավելագույն ու նվազագույն չափսերի պահանջներին:

Վտանգավոր կամ արգելված համարվող առաքանիները չեն կարող Ամերիկայի միացյալ նահանգներից ուղարկվել Հայաստան ՇոփԻնԱմերիկայի միջոցով: Երկու երկրի մաքսային վերահսկողության ծառայություննեը խիստ միջոցներ են կիրառում մաքսատնով անցնող ամեն մի փաթեթի ստուգման համար:

Վտանգավոր կամ արգելված առաքանիների օրինակներ՝

ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, oդաճնշիչ

զենք, ռազմամթերք, uառը զենք, էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ, ինչպեu

նաև զենքի և հրազենի հիմնական մաuեր,

բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր,

դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,

գ) թունավոր կենդանիներ և բույuեր,

դ) Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ

Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից

ուղարկվողների),

ե) շուտ փչացող uննդամթերք,

զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաu

հաuցնել փոuտային կապի աշխատողներին, աղտոտել փոuտային կապի մյուu

առաքանիներն ու փոuտային կապի uարքավորումները:

Ավելին իմանալու համար գնելուց առաջ ստուգե՛ք Հայփոստի կայքի Արգելված իրեր բաժինը:

Ի՞նչ տեղի կունենա վտանգավոր և արգելված առարկաների հետ

Եթե Դուք պատվիրեք այնպիսի ապրանք, որը ներառված է վտանգավոր կամ արգելված առարկաների ցանկում, որոնք չեն կարող Ամերիկայի միացյալ նահանգներից օրինական ճանապարհով արտահանվել Հայաստան, ՇոփԻնԱմերիկան կարող է չվերադարձնել ապրանքը ԱՄՆ-ի վաճառողին կամ առաքել այն ուրիշ հասցեով: Խնդրում ենք հիշել նաև, որ առաքանին ենթակա է չափման մաքսային օրենսդրության կատարող մարմնի կողմից, որը հետագայում կարող է ստուգել այն:

Մաքսային մարմնի կողմից ստուգումն իրականացնելու հետո Ձեզ կառաջարկվեն հետևյալ տարբերակները.

· կազմակերպել առաքանու վերադարձը ԱՄՆ-ում վաճառողին կամ

· հանձնարարել մեզ ոչնչացնել ապրանքը:

Քաշի և չափսի սահմանափակումներ օդային ճանապարհով առաքման դեպքում

ՇոփԻնԱմերիկայի միջոցով օդային ճանապարհով ուղարկվող առաքանիները չպետք է գերազանցեն հետևյալ առավելագույն տվյալները.

· Առավելագույն քաշը՝ 150 կգ,

· Առավելագույն երկարությունը՝ 142.2 սմ,

· Առավելագույն լայնությունը՝ 139.7 սմ,

· Առավելագույն բարձրությունը՝ 101.6 սմ,

· Առավելագույն ծավալը՝ 1.99 խորանարդ մետր:

Եթե ծանրոցը գերազանցում է նշված սահմանափակումները, այն կառաքվի ծովով առանց քաշի սահմանափակման:

Եթե ծանրոցը գերազանցի նշված սահմանափակումները, մենք Ձեզ կծանուցենք և կառաջարկենք կա՛մ ապրանք(ներ)ը Ձեր հաշվին վերադարձնել ԱՄՆ-ի վաճառողին, կա՛մ ոչնչացնել ապրանքը (հավելյալ գումար կարող է գանձվել):